«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ». Հավանական մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ուոկեր, Դիաշ, Ականջի, Սթոունզ, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Գյունդողան, Դե Բրույնե, Գրիլիշ, Հալանդ:

«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ռյուդիգեր, Ալաբա, Կրոս, Մոդրիչ, Կամավինգա, Վալվերդե, Բենզեմա, Վինիսիուս:

Հանդիպումը կմեկնարկի մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Մադրիդում թիմերն արդյունավետ ոչ-ոքի էին գրանցել՝ 1-1: