Լա Լիգայի նախագահը շնորհավորել է Բարսելոնային

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը շնորհավորել է «Բարսելոնային» ժամանակից շուտ չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ «Բարսելոնային» Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում արժանի հաղթանակի կապակցությամբ։ Սա աշխարհի ամենադժվար և հետաքրքիր մրցաշարն է:

«Բարսայի» հաղթանակը հիանալի արտացոլանք է մրցակցային ոգու և խաղամակարդակի մասին: Բրավո՜, չեմպիոններ»- գրել է Տեբասն իր սոցցանցում։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում արտագնա խաղում հաղթեց «Էսպանյոլին» (4-2): Չավիի թիմը վաստակեց 85 միավոր՝ վաղաժամ դառնալով Լա լիգայի չեմպիոն։