Լապորտան հաստատեց․ ի՞նչ բանակցություններ են ընթանում Մեսսիի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա լիգայի չեմպիոն դառնալուց հետո պատասխանել է հարձակվող Լիոնել Մեսսիի կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին․ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանագիր կնքենք Մեսսիի հետ»,- ասել է Լապորտան լրագրողներին, հայտնում է Managing Barca-ն:

Նշենք՝ Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» (4:2)՝ երաշխավորելով իրենց ոսկե մեդալներն առաջնությունում։

Հիշեցնենք նաև՝ 2021 թվականի ամռանը Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։ 35-ամյա արգենտինացու պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։