Չավիի և Լապորտայի միջև կոնֆլիկտ է հասունանում

Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ «Բարելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բանակցում է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ, չնայած թիմի գլխավոր մարզիչ Չավին այդ դիրքում իր թիմում նախընտրում է տեսնել այլ խաղացողների։

Լապորտան մտերիմ հարաբերություններ ունի Նևեշի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և ցանկանում է Ռուբենին տեսնել «Բարսելոնայում»: Չավին կասկածում է, որ պորտուգալացին կհամապատասխանի իր թիմի խաղաոճին։

Այս մրցաշրջանում Նևեշը «գայլերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: