Ֆրանսիայի առաջանության 35-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍժ-ն տանը 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Այաչոյի» նկատմամբ:
Փարիզյան ակուբի կազմում դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսն ու մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի 35-ամյա պաշտպան Մոհամեդ Յուսուֆը:
Այս խաղը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսի առաջին հանդիպումն էր ակումբում սկանդալից հետո։ Արգենտինացուն ֆրանսիացիների մի մասը խաղադաշտում ուղեկցում էին սուլոցներով։
Փարիզյան ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը հանդիպման հետևում էր խաղադաշտից։ Բրազիլացին այս մրցաշրջանում խաղադաշտ այլևս դուրս չի գալու՝ վնասվածքի պատճառով։ Հատկանշական է, որ Նեյմարը ինստագրամի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը զրուցում է «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լուիս Սուարեսի հետ։ Լուսանկարին կից բրազիլացին նշել է նաև Լիոնել Մեսսիին ու գրել․ «Միասին աջակցում ենք մեր ընկերոջը»։