Ուրարտուն՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը: Տիտղոսն իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Երևանի «Ուրարտուն»՝ մրցակցին հաղթելով 2-1 հաշվով:

Գյումրեցիները շատ արագ գոլ բաց թողեցին. խաղի մեկնարկից ընդամենը մի քանի վայրկյան անց «Ուրարտուի» կազմում հաշիվը բացեց Դավիթ Խուրցիձեն: 4 րոպե անց, սակայն, անկյունայինի խաղարկումից հետո Մուսա Բակայոկոն վերականգնեց հաշվի հավասարությունը:

Երկրորդ խաղակեսում գյումրեցիների Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից՝ ուղիղ կարմիր քարտ ստանալով։

Հանդիպման վերջնամասում 85-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ մղեց երևանյան թիմին: