Փարիզում կայացած Laureus մրցանակաբաշխությանը աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը չի կարողացել թաքցնել հիացմունքը Մեսսիին հանդիպելիս։
«Դա խենթություն է, ես նախկինում չեմ հանդիպել նրան: Խենթացա՝ նրան տեսնելով այստեղ՝ ինձանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Դա իսկապես խենթություն է»,- ասել է 20-ամյա Ալկարասը լրագրողներին։
Թենիսիստի հարցազրույց տալու պահին աշխարհի նորընծա չեմպիոնը մոտեցել է նրան ու ողջունել։