«Բարսելոնայի» հայտացուցակը կատալոնական դերբիի համար

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում կկայանա կատալոնական դերբի. «Էսպանյոլը» կընդունի առաջատար «Բարսելոնային»:

Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը:

«Էսպանյոլ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Այս խաղում «Բարսելոնա»-ն կարող է հռչակվել Իսպանիայի առաջնության չեմպիոն։