«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան կարող է տեղափոխվել Բարսելոնա։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Դի Մարիան դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։ Ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Արգենտինա կամ տեղափոխվել «Բարսելոնա»: Կատալոնացիները ձախ եզրային հարձակվող են փնտրում, իսկ Դի Մարիան համապատասխանում է այդ դերին:
Ըստ աղբյուրի՝ Դի Մարիայի տեղափոխությունն ավելի հավանական կդառնա, եթե ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա հարազատ ակումբ։ Հիշեցնենք, որ 2010-ից 2014 թվականներին Անխել դի Մարիան հանդես է եկել կատալոնացիների գլխավոր մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» կազմում: