Տեբասը խոսել է Բարսելոնայից Բուսկետսի հեռանալու և Մեսսիի հնարավոր տարնսֆերի մասին

«Բուսկետսի հեռանալը «Բարսելոնայից» Մեսսիի վերադարձի ճանապարհի սկիզբն է: Բայց վերջնակետին հասնելու համար դեռ շատ բան է պետք անցնել։ Ես նրանց կանաչ լույս չեմ վառի, դա կլինի տնտեսական վերահսկողություն»,-Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերն է մեջբերում  լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք՝ կատալոնական ակումբի կիսապաշտպանն այս մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից։ Բուսկետսն ակումբի սան է և թիմում խաղում է 2008 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: