Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Դե Բրույնեն կիսաեզրափակիչի առաջին խաղում տպավորիչ հարվածով գրավել էր մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դարպասը:

Երկրորդ տեղում է «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը: Եռյակը եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կազմում տպավորիչ հարվածով գրավել էր «Միլանի» դարպասը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունների առաջին խաղերում «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել էր «Միլանին», իսկ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում ոչ-ոքի էին գրանցել (1-1):