Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն։ ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։
Ըստ աղբյուրի՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։
Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում։