Կրիշտիանու Ռոնալդուն գերթանկարժեք նվեր է ստացել (լուսանկարներ)

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել շքեղ ժամացույց, որի վրա կա 26 սպիտակ ադամանդ:

Ժամացույցի դիմացի հատվածում պատկերված է պորտուգալացին՝ գոլը տոնելիս, ինչպես նաև գրված է CR7:

Daily Mail-ի տեղեկություններով, ժամացույցն արժե 92 հազար ֆունտ ստերլինգ և հավաքածուի 4 նմուշներից մեկն է:

«Ուրախ եմ այցելել Էր Էր-Ռիադի նոր կրպակ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- սոցցանցերում գրել է 38-ամյա ֆուտբոլիստը: