ԵԼ. Յուվենտուսը 90+7-րդ րոպեին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլում կայացան առաջին հանդիպումները։

«Յուվենտուսը» հյուրընկալ էր «Սևիլիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։  Առաջին կեսում՝ 26-րդ րոպեին, իսպանական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Էն-Նեսերին։ Թուրինյան ակումբը փրկվեց պարտությունից 90+7-րդ րոպեին Ֆեդերիկո Գատտիի խփած գոլի շնորհիվ։

Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 18-ին։