«Միլան» — «Ինտեր» խաղում ռեկորդ է գրանցվել

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ «Միլանի» և «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում տոմսերի վաճառքից ստացված եկամուտը ռեկորդային է։

Խաղին ներկա է եղել 75 հազար երկրպագու, տոմսերի վաճառքից եկամուտը կազմել է 10,46 միլիոն եվրո: Սա ռեկորդային գումար է ոչ միայն «Սան Սիրո» ստադիոնի պատմության մեջ, այլ նաև եվրագավաթներում իտալական ակումբների մասնակցությամբ խաղերում:

Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթել էր 2-0 հաշվով, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: