ՀՖՖ-ն արձագանքել է Մխիթարյանի փայլուն ելույթին (լուսանկար)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» խաղում ցուցադրած ելույթին:

«Բրավո՛, Հենո՛:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ», — ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: