Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Ինստրագրամի «story» բաժնում անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախին ավագ Հենրիխ Մխիթարյանին:
«Լավագույնը»,- գրել է Խաչանովը և տեղադրել մի հոդվածից սքրինշոթ, որտեղ ասվում է, որ Մխիթարյանն առաջին հայ և երրորդ ֆուտբոլիստն է ԱՊՀ տարածաշրջանից, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
Հիշեցնենք, որ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2-0):
ՈւԵՖԱ-ի վարկածով Մխիթարյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ և հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ: