Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը՝ աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական գրանդերը։
Արգենտինացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», լոնդոնյան ակումբներ «Չելսին» ու «Տոտենհեմը»:
Ըստ տեղեկությունների՝ Մարտինեսը ևս ցանկանում է փոխել ակումբային պատկանելիությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Էմիլիանո Մարտինեսն անցկացրել է 33 խաղ, բաց թողել 35 գոլ ու 13 անգամ անառիկ պահել դարպասը: