Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին դիմակայության առաջին խաղն ավարտեցին ոչ-ոքի՝ 1-1:
Առաջին խաղակեսի 36-րդ րոպեին տանտերերը կատարեցին առաջին հարվածը, որի գոլի վերածվեց: Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և ֆրանսիացի պաշտպան Էդուարդո Կամավինգայի սկսած գրոհը 36-րդ րոպեին հեռահար շքեղ հարվածով ավարտեց բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը։
Երկրորդ խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: «Մանչեսթեր Սիթին» 67-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ հեռահար հարվածով գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին Անգլիայում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայությունում կմրցեն իտալական «Միլանն» ու «Ինտերը», որոնք առաջին խաղը կանցկացնեն մայիսի 10-ին: