Մխիթարյանը Միլանի դեմ խաղը կարող է սկսել պահեստայինների նստարանից

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը կարող է սկսել «Ինտերի» պահեստայինների նստարանից։

Ըստ աղբյուրի՝ Ինտերի մեկնարկային կազմում կիսապաշտպանության կենտրոնում կխաղա թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուն, նրա կողքին կխաղա կամ խորվաթ Մարսելո Բրոզովիչը, կամ Մխիթարյանը: Այնուամենայնիվ, ավելի շատ հավանական է, որ 34-ամյա Մխիթարյանը կխաղա Չալհանօղլուի կողքին:

Միլանյան դերբին տեղի կունենա մայիսի 10-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: