Գվարդիոլան խոսել է Մեսսիի ապագայի մասին

Անգլիական Մանչեսթեր Սիթիի ներկա, Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին․ «Ես «Բարսելոնայի» խաղացող էի, ես իմ տեղն ունեմ «Կամպ Նոուում»: Եվ հույս ունեմ, որ մի օր մենք կարող ենք հրաժեշտ տալ Մեսսիին այնպես, ինչպես նա արժանի է: Լեոն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է։

Հուսով եմ, որ կգա այն օրը, երբ ես կնստեմ իմ տեղում («Կամպ Նոուում») և կկարողանամ ողջունել Մեսսիին խաղադաշտում, իսկ հետո հրաժեշտ տալ նրան այնպես, ինչպես արժանի է Լեոն: Եվ ես գիտեմ, որ Լապորտան կփորձի վերադարձնել Մեսսիին։ Վստահ եմ, որ Լեոն և իր ընտանիքը կստանան այն սերը, որը կատալոնական «Բարսելոնայի» բոլոր երկրպագուները նրա հանդեպ ունեն,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ESPN AR-ը: