Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ կատալոնական «ԲարսելոնաՆ» այսօր կհայտարարի Սերխիո Բուսկետսի հեռանալու մասին։
Իսպանացի կիսապաշտպանը որոշել է հեռանալ կատալոնական ակումբից։ Բուսկետսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից։
Բուսկետսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլը գրում էր՝ Բուսկետսի ճակատագիրը թիմում կախված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձով։ Անցած ամիս արգենտինացի հարձակվողը մի քանի օրով եղել է Բարսելոնայում, որտեղ հանդիպել է իր նախկին խաղընկերներ Բուսկետսին ու Ալբային։ Նախկին թիմակիցները քննարկել են իրենց ապագան։