«Բարսելոնայի» 4 ֆուտբոլիստ դեմ են Մեսսիի վերադարձին

Ինչպես հայտնում է El Nacional-ը՝ Կատալոնական «Բարսելոնայի» 4 ֆուտբոլիստ դեմ են ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձին։

Ըստ աղբյուրի՝ այդ ֆուտբոլիստներն են թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, դարպասապահ Մարկ Անդրե Տեր-Շտեգենը, հարձակվող Անսու Ֆատին ու կիսապաշտպան Ուսման Դեմբելեն։

Մեսսին կատալոնական ակումբը լքել է 2021 թվականին՝ ֆինանսական խնդիրների պատճառով։

Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադարձի դեպքում երիտասարդ հարձակվող Անսու Ֆատին ստիպված կլինի հրաժարվել 10 համարի մարզաշապիկից և նրա պարբերաբար խաղադաշտ դուրս գալու շանսերը կնվազեն։

Ֆրանսիացի կիսապաշտպան Դեմբելեն, Մեսսիի հեռանալուց հետո խաղում է իր սիրելի դիրքում, սակայն, եթե արգենտինացին վերադառնա, նա նորից պետք է արգենտինացու հետ մրցակցի դիրքի համար։

Ըստ մամուլում հրապարակումների՝ գերմանացի դարպասապահ Տեր-Շտեգենն ու Մեսսին միմյանց հետ չեն զրուցում 2021 թվականից՝ մարզման ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էլ իր հերթին կարծում է, որ Մեսսիի հետ խաղալն իր համար մեծ հնարավորություն կլիներ, սակայն աշխարհի նորընծա չեմպիոնի վերադարձի դեպքում նա պետք է թիմում «աստղի» կարգավիճակի ստատուսից հրաժարվի։