Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը (1-1):
«Պաշտպանությունում մենք լավն էինք: Ռյուդիգերը լավ էր դիմակայում Հոլանդի դեմ, իսկ կիսապաշտպանությունը ղեկավարում էր խաղի ընթացքը: Լավ խաղ էր, մենք երջանիկ ենք և հիանալի տրամադրվածություն ունենք պատասխան խաղից առաջ:
Հետաքրքիր հանդիպում էր: Առաջին կեսում դժվարություններ ունեցանք, բայց երկրորդ կեսում ամեն ինչ ավելի լավ էր»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: