Աղբյուր․ Մյուլլերը կհեռանա Բավարիայից

Ինչպես գրում է Bild-ը՝ «Բավարիայի» առաջատարներից մեկը՝ Թոմաս Մյուլերը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից։

Ըստ աղբյուրի՝  33-ամյա գերմանացի հարձակվողը վրդովված է, որ Թոմաս Տուխելի օրոք նա ավելի քիչ հավանական է, որ հայտնվի «Բավարիայի» մեկնարկային կազմում: Սակայն ֆուտբոլիստը մտադրություն չունի ավարտելու կարիերան, ավելին՝ նա վստահ է, որ դեռ կարող է բարձր մակարդակով խաղալ։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Մյուլերը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: