Կրոսն արձագանքել է Ռունիի խոսքերին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է Ուեյն Ռունիի խոսքերին՝ ով ասել էր, որ Սիթին կջախջախի Ռեալին ՉԼ-ի կիսաեզրափակչում․ «Կարծում եմ, որ նույն բանը միշտ է լինում։ Հիշում եմ՝ անցյալ տարի էլ նման բաներ էին ասում։ Ոչ ոք չէր սպասում, որ մենք կհաղթենք, բայց մենք կարողացանք դա անել։ Բացառելով Ռունիի վերջին խոսքերը՝ կարող եմ ասել, որ նա վատ տղա չէ։Նման խոսքերը մեզ վրա չեն ազդում և էլ ավելի չեն մոտիվացնում, քանի որ անհնար է ավելի մոտիվացված լինել, քան մենք»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Football-espana-ն։

Հիշեցնենք՝ Ռունին ասել էր հետևյալ խոսքերը․ «Մանչեսթեր Սիթին» ոչ միայն կհաղթի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, այլ կջախջախի նրանց։ Իհարկե, ես կարող եմ սխալվել, բայց կարծում եմ, որ «Ման․Սիթին» լիովին այլ մակարդակի վրա է: Երբեք չես կարող բացառել «Ռեալի» պես փորձ և պատմություն ունեցող թիմի հաջողությունը, բայց ես նրանց վրա խաղադրույք չէի կատարի»։