Կառլո Անչելոտին՝ Սիթիի դեմ սպասվող խաղի ու Հոլանդին կանգնեցնելու խնդրի մասին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ խոսել է մրցակցի նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդի մասին:

«Հոլանդը շատ վտանգավոր ֆուտբոլիստ է, որից միշտ պետք է սպառնալիք սպասես: Նա հստակ պատկերացում ունի այն մասին, թե ինչպիսին է ժամանակակից ֆուտբոլը:

Խնդիրը միայն Հոլանդին կանգնեցնելը չէ: Նախորդ տարի նույնպես «Մանչեսթեր Սիթին» շատ վտանգավոր էր, սակայն նորվեգացին նոր երանգ է տվել հարձակմանը»:

Անչելոտիի խոսքով՝ դիմակայության ելքը կորոշվի պատասխան խաղում, դրա համար իրենք պետք է Մադրիդում լավ արդյունքի հասնեն։

«Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի մայիսի 9-ին՝ Եևանի ժամանակով 23:00-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: