Սպալետին՝ Նապոլիում իր ապագայի մասին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կերկարաձգի գործող պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին մասնագետը հայտարարել է Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպումից հետո (1-0)։

«Ակումբի ղեկավարությունը պայմանագիրը երկարաձգելու տարբերակ ուներ, և նրանք օգտվեցին դրանից: Ես շնորհակալ եմ նրանց այս մասին ինձ զգուշացնելու համար։ Դեռ ժամանակ կլինի դա քննարկելու համար, քանի որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Footbal Italia-ն:

Սպալետին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականից։