Ծեծկռտուք և 7 կարմիր քարտ արգենտինական կլասիկոյում (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Ռիվեր Փլեյթն» ընդունել է գործող չեմպիոն «Բոկա Խունիորսին» և հաղթել 1-0 հաշվով:

Տանտերերի կազմում երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին կոլումբացի հարձակվող Միգել Բորխան խփել է հանդիպման միակ գոլը, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների միջև: Մրցավարը ցույց է տվել 7 կարմիր քարտ: «Ռիվեր Փլեյթի» կազմում կարմիր քարտ են ստացել երեք ֆուտբոլիստներ, իսկ «Բոկա Խունիորսից» հեռացվել են երեք ֆուտբոլիստներ և գլխավոր մարզիչ Խոխե Ալմիրոնը:

«Բոկա Խունիորսի» հայտացուցակում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը խաղալու հնարավորություն չի ստացել:

«Ռիվեր Փլեյթը» 37 միավորով առաջատարն է, «Բոկա Խունիորսը» 18 միավորով 13-րդն է: