Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ժամանակ թալանել են Ռոդրիգոյի տունը

Ինչպես հայտնում է EFE-ն՝ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ժամանակ թալանել են Ռոդրիգո Գոեսի տունը: Մադրիդի «Ռեալը» եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Օսասունային», իսկ Ռոդրիգոն այս խաղում դուբլի հեղինակ է դարձել։
Երբ խաղն ընթացքի մեջ է եղել, անհայտ անձինք թալանել են տունը, որտեղ ապրում է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվողը ծնողների հետ։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ վնաս է հասցվել ֆուտբոլիստին: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: