Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ պարգևեց Պոգոնին

Լեհաստանի առաջնության 31-րդ տուրում «Պոգոնը» 2։1 հաշվով հաղթել է «Լեգիային»։
Հանդիպման 67-րդ րոպեին, երբ հաշիվը 1։1 էր, տանտերերի կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 88-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի խփած գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոնին»։
Սա Բիչախչյանի 6-րդ գոլն էր Լեհաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։