Ռունիի գերվստահ հայտարարությունը՝ «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին վստահ է, որ «Մանչեսթեր Սիթին» կջախջախի «Ռեալին» և կնվաճի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր:

««Մանչեսթեր Սիթին» ոչ թե պարզապես կհաղթի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, այլ կջախջախի: Իհարկե, ես կարող եմ սխալվել։ Մրցաշրջանի սկզբում ես զգում էի, որ այս տարի Պեպ Գվարդիոլան վերջապես կնվաճի Եվրոպան «Սիթիի» հետ: Նրանք անհավանական ֆուտբոլ են ցուցադրում»,- գրել է Ռունին The Times-ի սյունակում:
Անգլիացու խոսքով՝ այս տարվա Սիթին տարբերվում է նախորդ տարվանից և չի անի այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ տարի հենց Ռեալի դեմ խաղում։

Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: