Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Օսասունային»։
Սևիլիայի Օլիմպիական ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին։ «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն։
«Օսասունան» կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը երկրորդ կեսում։ 58-րդ րոպեին աչքի ընկավ Լուկա Տոռոն։
70-րդ րոպեին Ռոդրիգոն դարձավ դուբլի հեղինակ։
9 տարի անց «Արքայական» ակումբը 20-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։