Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է հեռանալ թիմից։
Վերատին համաձայն չէ ակումբի կայացրած մի շարք որոշումների հետ, ինչպես նաև կարծում է, որ թիմը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, քանի որ չունի առաջատարի որակներ ունեցող ֆուտբոլիստ: Իտալացուն չի խանգարի հեռանալ նաև այն հանգամանքը, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին է պայմանագիրը թարմացրել։
Վերատիի ծառայություններով հետաքրքրվում են Սաուդյան Արաբիայից մի շարք թիմեր, սակայն Վերատին ցանկանում է մնալ Եվրոպայում։
Ընթացիկ մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 33 խաղի, կատարել մեկ գոլային փոխանցում: