Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 20-րդ և 2014 թվականից ի վեր առաջին անգամ է դառնում Իսպանիայի գավաթակիր։ Արքայական ակումը եզրափակչում 2:1 հաշվով դժվարությամբ հաղթեց Օսասունային։ Այս մրցաշարում գավաթների թվով մադրիդցիները երրորդն են։
Մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է՝ 31 անգամ դառնալով գավաթակիր։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Բիլբաոյի «Աթլետիկն» է, որը 23 տիտղոս ունի։
Իր հերթին «Բարսելոնան» շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթը նվաճելու առթիվ։
Congrats to @realmadrid, the Copa del Rey Champions!
— FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2023
«Շնորհավորում ենք «Ռեալին» Գավաթը նվաճելու կապակցությամբ»,- ասվում է կատալոնական ակումբի թվիթերյան էջում։