Նապոլիի չեմպիոնությունը տոնելիս սպանվել է մաֆիայի ղեկավարի որդին

«Նապոլին» Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ 33 տարվա դադարից հետո առաջին անգամ նվաճել է առաջնության չեմպիոնի տիտղոսը: Քաղաքում տոնախմբությունները չեն դադարում, որոնք ցավալիորեն ունեն նաև ողբերգական հետևանքներ։ «Նապոլիի» չեմպիոնության տոնակատարությունների ժամանակ սպանվել է մաֆիայի ղեկավար Մաուրիցիո Կոստանցոյի որդին՝ Վինչենցոն, հայտնում է AS-ը։ Քաղաքում ավելի քան 200 մարդ այրվածքներ, դանակի և հրազենային վնասվածքներ է ստացել, ինչպես նաև ասթմայի նոպաներ:

Մասնավորապես, Պիացա Գարիբալդիում կրակոցներ են գրանցվել, իսկ 26-ամյա Վինչենցոն, որը համարվում է Կամորայի ղեկավարներից մեկը, հրազենային վնասվածքներ է ստացել։