«Կռիլյա Սովետովի»-ի ու ռուսական այլ ակումբների նախկին գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի ու Զախարյանի մասին

Սամարայի «Կռիլյա Սովետովի» ու ռուսական մի շարք ակումբների նախկին գլխավոր մարզիչ Միոդրագ Բոժովիչը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին․ «Եթե հայտնվում է ռուս երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ, ապա նրան միանգամից գովազդում են ԶԼՄ-ներում և ուղարկում են «Չելսի»:

Զախարյանն ու Սպերցյանը լավ խաղային որակներ ունեն, բայց նրանք պետք է շատ աշխատեն և դեռ ոչինչ չեն հասցրել ապացուցել:

Կարծում եմ, որ նրանք ևս երկու տարի պետք է խաղան ՌՊԼ-ում, որպեսզի փորձ հավաքեն և դառնան ավելի լավը: Եվրոպա գնալու համար դեռ վաղ է»,- չեռնոգորցի մասնագետի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Նշենք՝ այս մրցաշրջանում 19-ամյա Զախարյանը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, իսկ 22-ամյա Սպերցյանը 35 խաղում դարձել է 14 գոլի ու 11 ասիստի հեղինակ: