Ինչու՞ է Պեպ Գվարդիոլան բարկացել Հոլանդի վրա (տեսանյութ)

ԱՊԼ 35-րդ տուրում գործող չեմպիոն «Ման Սիթին» տանը 2-1 հաշվով հաղթեց «Լիդսին»։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գյունդողանը։ Վերջինս մեկ անգամ էլ հանդիպման 84-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց նշակետից։ Հանդիպման օպերատորներին հաջողվել է դրվագի ժամանակ որսալ քաղաքայինների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերն՝ ուղղված Էրլինգ Հոլանդին։ Իսպանացի մասնագետը բարկացել է իր թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի վրա։ 11 մետրանոցը պետք է իրացներ նորվեգացին, բայց որպեսզի խաղընկերը հեթ-տրիկ ձևակերպի գոլահարը 11 մետրանոց իրացնելու իրավունքը զիջել է խաղընկերոջը՝ վերջինս էլ վրիպել է։ Վրիպումից հետո «Լիդսը» հանդիպման հաշիվը դարձրել է 2:1 և հանդիպման վերջնամասում քաղաքայինները կարող էին ձեռքից բաց թողնել հաղթանակը։ Նախքան նշակետին Գյունդողանի մոտենալը, Պեպը բղավել է Հոլանդի ուղղությամբ, որ նա պետք է իրացնի 11 մետրանոցը, սակայն ֆուտբոլիստները չեն լսել նրա խոսքը։
Իսկ հիմա պատկերացրեց Պեպի վիճակը, երբ Գյունդողանը վրիպել է նշակետից։