Գնում ենք երազանքի հետևից․ Էդուարդ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է տպավորություններով՝ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ խաղից, որում իր թիմը 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ակրոնին» (հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0):

«Էմոցիաներն ամենադրականն են հանդիպումից հետո, մեզ հաջողվեց ավելի առաջ գնալ և հաղթել: Այո, մենք հաղթեցինք 11-մետրանոցներով, բայց, այնուամենայնիվ, երկու քայլ հեռու ենք հաղթանակից։ Մենք երազանք ունենք՝ նվաճել Ռուսաստանի գավաթը։ Մենք առաջ ենք շարժվում և սպասում «Ուրալին», – Սպերցյանի խոսքերն է մեջբերել RB Sport-ը։