«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ իր թիմը ձեռք բերի Բարսելոնայի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին։ Մասնագետի կարծիքով ֆրանսիացի խաղացողը կուժեղացնի իր թիմը։ Նրանք նախկինում միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 20 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Դեմբելեն վնասվածքից նոր է վերադարձել և ամբողջապես մտնում է Չավիի ապագա ծրագրերում։ Սակայն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրասնֆերն իրականություն դարձնելու համար կատալոնական ակումբը գուցե ստիպված լինի հրաժարվել մի քանի ֆուտբոլիստներից։