Ֆլորենտինո Պերեսը որոշել է՝ ինչպես «փրկել» Կրիշտիանու Ռոնալդուին Սաուդյան Արաբիայից

Ինչպես արդեն հայտնի է պորտուգալացի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ալ Նասր»-ից և ուզում է վերադառնալ Եվրոպա։ El Nacional-ի հաղորդմամբ՝ պորտուգալացին կարող է վերադառնալ «Ռեալ Մադրիդ», սակայն ոչ ֆուտբոլիստի կարգավիճակով․ «Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է, որ Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը «Սանտիագո Բեռնաբեուում» աշխատանքի պակաս չի ունենա։ Սակայն մի բան հստակ է, որ Պերեսը Ռոնալդուին ֆուտբոլիստի կարգավիճակում չի տեսնում թիմում, այլ ակումբի դեսպանի»։

«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Ալ Նասր»-ում անցկացրել է 5 ամիս՝ 15 խաղում դառնալով 12 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

Պորտուգալացին չի կարողանում հարմարվել արաբական աշխարհում և ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայից։