Սպալետին արտասվել է եթերում (լուսանկար)

Լուչիանո Սպալետին «Նապոլիի» չեմպիոնությունը նվիրել է ընտանիքին ու չի կարողացել զսպել արցունքները. «Ես պետք է այս հաջողությունը նվիրեմ խաղացողներին, երկրպագուներին,ակումբի անձնակազմին։ Եվ Մաթիլդային՝ աղջկաս։ Բնականաբար, ողջ ընտանիքիս, որ օգնեցին ինձ առաջ գնալ: Իմ ընկերներին և եղբորս՝ Մարչելոյին»,- ասել է Սպալետին՝ չկարողանալով զսպել արցունքները։
Մարչելոն՝ Լուչիանոյի եղբայրը, մահացել է 2019թվականին։

Հիշեցնենք՝ Հիշեցնենք, որ նեապոլյան թիմը 33 տարի անց նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտողսը։

Չեմպիոնական տոնախմբություններ են եղել Նեապոլում, որոնց հետևանքով ցավոք երկրպագուներից մեկը հրազենային վիրավորումից մահացել է, մի քանիսն էլ հիվանդանոցում են։