ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է Լիոնել Մեսսիի որակազրկման մասին։
«Ակումբն ինձ տեղեկացրեց Լեո Մեսսիին որակազրկելու որոշման մասին շաբաթվա սկզբին։ Ես որոշեցի չմեկնաբանել այս պատմությունը»,- Գալտիեի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք՝ Մեսսին առանց ակումբին տեղեկացնելու աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա։ Հարձակվողը երկու շաբաթով հեռացվել է խաղերից և մարզումներից։
Ակումբի և արգենտինացու հարաբերություններն այնքան են սրվել, որ գրեթե 100 տոկոսով այս ամառ Մեսսին կհեռանա փարիզյան ակումբից և շատ հավանական է, որ աշխարհի նորընծա չեմպիոնը վերադառնա հարազատ Բարսելոնա։