Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ «Նապոլիի» չեմպիոնության տոնակատարության ժամանակ Նեապոլի փողոցներում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդ է մահացել։
6-ամյա տուժողը վիրավորվել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ շուտով մահացել է։
Մահացածի հարազատները, իմանալով տղամարդու մահվան մասին, հարձակվել են կլինիկայի վրա՝ պատճառելով լուրջ վնաս։ Գործով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները։
Ա սերիայի այս տիտղոսը երրորդն էր Նապոլիի պատմության մեջ։ Վերջին անգամ նեապոլցիները չեմպիոն են դարձել 1989/90 մրցաշրջանում, երբ թիմում էր խաղում Մարադոնան: