Մեսսիի փոխարեն՝ ես չէի վերադառնա Բարսելոնա․ Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին El Chiringuito-ին տված հարցազրույցում նշել է, որ Մեսսիի փոխարեն՝ ինքը չէր վերադառնա Բարսելոնա․ «Եթե ես լինեի Լիոնել Մեսսիի տեղը, չէի վերադառնա «Բարսելոնա»։ Այնտեղ նա արդեն հասել է ամեն ինչի։Այս պահին դա չափազանց մեծ մարտահրավեր է»։

Նշենք՝ մամուլն արդեն երկար ժամանակ է գրում է, որ Մեսսին պատրաստ է վերադառնալ հարազատ Բարսելոնա։ Արգենտինացին անգամ պատրաստ է աշխատավարձի կտրուկ նվազման՝ Բարսելոնա վերադարձի համար։
Աշխարհի նորընծա չեմպիոնի հարաբերությունները բավականին սրված են ՊՍԺ-ի հետ և մեծ է հավանականությունը, որ Մեսսին պայմանագիրը չի երկարաձգի փարիզյան ակումբի հետ։

Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ սպառվում է այս ամառ։