Մբապպեն կդառնա ՊՍԺ-ի նոր ավագը

Ինչպես հայտնում է լրագրող Ջոն Ջոնսը՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կլինի թիմի ավագը։ Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունն այս մասին հայտնել է ներկայիս ավագ Մարկինյոսին այն բանից հետո, երբ նա նոր պայմանագիր է ստորագրել։ Պաշտպանը զարմացել է այս որոշումից։ Նշվում է նաև, որ Մբապպեն սպասում էր ավագի թեւկապին նախորդ մրցաշրջանում պայմանագիրը երկարաձգելուց հետո։ Մբապպեն այս մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք նաև, որ Մբապեն կրում է Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագի թևկապը ևս, որը դուր չի եկել թիմի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին, ինչը հավաքականի ներսում խոսակցությունների տեղիք է տվել։