Կվարացխելիան՝ Իտալիայի չեմպիոն հռչակվելու մասին

«Եթե երազում ես, ապա կանես դա: Երազանքներն իրականանում են: Կեցցե Նապոլին, Իտալիայի չեմպիոնները»: — գրել է «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան` կիսվելով Սկուդետտոն նվաճելուց հետո իր հույզերով։

Հիշեցնենք, որ նեապոլյան թիմը 33 տարի անց նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտողսը։

Չեմպիոնական տոնախմբություններ են եղել Նեապոլում, որոնց հետևանքով ցավոք երկրպագուներից մեկը հրազենային վիրավորումից մահացել է, մի քանիսն էլ հիվանդանոցում են։