Խենթություն, խելագարություն Նեապոլում․ ինչպե՞ս են տոնում իտալացիները հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

«Նապոլին» Ա Սերիայի 33-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1:1) և նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Սա երրորդ սկուդետտոն է ակումբի պատմության մեջ։ Առաջին երկուսը հաղթել են անցյալ դարում՝ 1986/87 և 1989/90 մրցաշրջաններում։

Տաքարյուն իտալացիները գիտեն՝ ինչպես տոնել հաղթանակը։ Նախ խաղի ավարտից հետո մարզադաշտում հավաքված երկրպագուները լցվեցին խաղադաշտ՝ ֆուտբոլիստների հետ նշելու չեմպիոնությունը։ Տոնախմբությունը շարունակվեց Նեապոլի փողոցներում։ Առաջարկում են դիտել տեսանյութերն ու լուսանկարները ստորև․