ՊՍԺ-ի երկրպագուներն ակումբի գրասենյակի մոտ հայհոյանքներ են հնչեցրել Մեսսիի հասցեին (տեսանյութ)

Արգանետինայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունները փարիզյան ակումբի ղեկավարության հետ վերջին օրերին բավականին լարված են։ Հարաբերությունները լարվել են նաև երկրպագուների հետ։ Բանն այն է, որ որ արգենտինացին երկու շաբաթով հեռացվել է թիմից, քանի որ առանց գլխավոր մարզիչին և ակումբի խորհրդականին տեղյակ պահելու մեկնել էր Սաուդյան Արաբիա և բաց թողել երկուշաբթի կայացած մարզումը:
ՊՍԺ-ի ուլտրասը բավականին կոշտ է արտահայտվել Մեսսիի հասցեին։ Վերջիններս հավաքվել են ակումբի գրասենյակի մոտ ու վերջին հայհոյանքները հնչեցրել արգենտինացու հասցեին։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Մամուլը գրում է, որ Մեսսին մոտ է հարազատ Բարսելոնա վերադառնալուն։