ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սոցցանցերում մի գրառում է հավանել, որի հեղինակը փարիզյան ակումբին անվանել է «փոքր» ու քննադատել է ղեկավարությանը ցուցադրական մեծության համար։
«Մեծագույնը երևալու և իրականում մեծագույն լինելու միջև տարբերություն կա: ՊՍԺ-ն թքած ունեցել է իր երկրպագուների վրա, թքած ունի և կունենա: Ակումբը մեծ պատմություն չունի, բայց իրեն այդպիսին է համարվում: Դա փոքր ակումբի մտածելակերպ է», – գրել է գրառման հեղինակը։
Ավելի վաղ Նեյմարը նաև գրառում էր կատարել, որում ինքն ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատկերված էին «Բարսելոնայի» մարզաշապիկով։
Հիշեցնենք՝ Փարիզում կրքերը բավականին լարված են և փարիզյան ակումբի երկրպագուները պահանջում են, որպեսզի թիմի ղեկավարությունը վաճառի Նեյմարին ու Մեսսիին։